Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման 2023 թ․ հաշվետվությունը դրական եզրակացություն ստացավ

05/06/2024 Նորություններ

Հունիսի 5-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2023 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը։

Հաշտվետվությունն ընդգրկում է 2023 թ․-ի ընթացքում իրականացված մասնավորեցման և լուծարման գործարքների, մասնավորեցումից ստացված բյուջետային մուտքերի մասին տեղեկությունները, ինչպես նաև մասնավորեցման արդյունքները։  

2023 թ․-ին մրցույթով մասնավորեցվել են Ծրագրում ընդգրկված 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը («Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի 100 %), և ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են Ծրագրում ընդգրկված 1 ընկերության («Ավտոմատիկա» ՓԲԸ-ի 80 % պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր) պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը։

Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 3 մլրդ 790 մլն 321 հազ. դրամ։ Աճը 2022 թ.-ի նկատմամբ 459.94 % է։

ՀՀ պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 2 մլրդ 673 մլն 596 հազ. դրամ, իսկ 1 մլրդ 116 մլն 725 հազ. դրամ փոխանցվել է համայնքների բյուջեներ:

Ներկայացված նախագիծը արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: