Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Տեղի է ունեցել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի 2023 թվականի տարեկան ժողովը

17/06/2024 Նորություններ

Հունիսի 17-ին տեղի է ունեցել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի 2023 թվականի տարեկան ժողովը։

Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են ընկերության տարեկան հաշվետվությանը, հաշվապահական հաշվեկշռին, շահույթին և վնասի հաշվին, շահութաբաժնի վճարման մասին որոշման ընդունմանը, տարեկան շահութաբաժնի չափին, շահույթներին և վնասների բաշխմանը։

2023 թվականի ընթացքում համալիրում կայացել է 119 տեղական և միջազգային սպորտային, մշակութային միջոցառումներ, համաժողովներ, ցուցահանդեսներ, որոնցից ստացվել է շուրջ 560 մլն դրամ եկամուտ։

Հաշվետու տարում արձանագրվել է 106 մլն դրամ զուտ շահույթ, որը 51%-ով ավելի է 2022 թ․-ի համեմատ։ Պլանավորված շահույթը գերակատարվել է շուրջ 40 մլն դրամով։

Տարեկան ժողովի ընթացքում քննարկվել է նաև մարզահամերգային համալիրի 5-ամյա ծրագիրը, որի իրականացման արդյունքում կվերակառուցվեն հիմնական ենթակառուցվածքները։