Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Երևան համայնքին կնվիրաբերվի գույք նախադպրոցական կրթության կազմակերպման համար

20/06/2024 Նորություններ

Հունիսի 20-ին կառավարությունը հաստատեց Երևանի քաղաքապետարանին գույք նվիրաբերելու վերաբերյալ նախագիծը։

Դավթաշեն վարչական շրջանի Հույսի Ավան թաղամասում և բնակելի տների հատվածներում ներկայումս մանկապարտեզ չի գործում, մինչդեռ տվյալ տարածքում նոր բազմաբնակարան շենքերի և բնակելի տների կառուցման արդյունքում նախադպրոցական տարիքի երեխաների թվաքանակը զգալիորեն աճել է։

Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված Դավթաշենի 5-րդ փողոցի հ․ 2/2 հասցեում գտնվող շենքը և հողամասը կնվիրաբերվի Երևան համայնքին հիմնանորոգելու և որպես մանկապարտեզ շահագործելու համար։

Գործընթացը նախատեսվում է իրականացնել 2024-2026 թվականներին՝ Երևան համայնքի միջոցների հաշվին։