Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Բարեփոխում՝ պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման գործընթացում

15/08/2024 Նորություններ

Օգոստոսի 15-ին ՀՀ կառավարությունը հաստատեց Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից մշակված նախագիծը՝ գույքի անհատույց օգտագործման կարգում փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ։

Մինչև այս փոփոխությունը, պետական գույքը հնարավոր էր անհատույց օգտագործել ոչ ավելի, քան 10 տարի։ Սակայն, կան դեպքեր, երբ ներդրողները ներկայացնում են երկարաժամկետ ծրագրեր, որոնք կարևոր են Հայաստանում սպորտի, կրթության կամ մշակույթի զարգացման համար։

Բարեփոխման արդյունքում, եթե ծրագիրն ուղղված է սպորտի, կրթության կամ մշակույթի զարգացմանը և արժանացել է կառավարության հավանությանը, պետական գույքը հնարավոր կլինի օգտագործել այնքան ժամանակ, որքան պահանջվում է ծրագրով։

Նշված ծրագրերը ևս, ինչպես պետական գույքի անհատույց օգտագործման մյուս դեպքերը, վերահսկելու է Պետական գույքի կառավարման կոմիտեն։