Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Ամփոփվել են Աբովյան 3 հասցեում գտնվող շենքի վարձակալության համար հայտարարված մրցույթի արդյունքները

17/08/2024 Նորություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեն ամփոփել է Աբովյան 3 հասցեում գտնվող շենքի վարձակալության համար հայտարարված մրցույթի արդյունքները։

Հաղթող է ճանաչվել «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ-ն՝ առաջարկելով 16,200,000 դրամ վարձավճարի չափ։ Նախագծի շրջանակում երկու տարում նախատեսվում է իրականացնել 1 մլրդ 170 մլն դրամի ներդրում։

Հայտատուի ներկայացրած նախագծի համաձայն՝ տարածքի շահագործման արդյունքում մեկ հարկի տակ է միավորվելու բարձր արվեստը և նորաձևությունը։ Ներդրումային ծրագրի տեսլականն է՝ Երևանը դարձնել նորաձևության համաշխարհային կենտրոններից մեկը՝ ստեղծելով բացառիկ համալիր, որտեղ միաժամանակ կներկայացվեն համաշխարհային և հայկական արվեստի լավագույն նմուշները։

Տարածքում գործելու է ցուցասրահ, զարգացման արվեստանոց, «Red Book» և դասական սրճարաններ։

Մրցույթի հաղթողին որոշելու համար հաշվի է առնվել անշարժ գույքի համար առաջարկվող ամսական վարձավճարը և իրականացվելիք ներդրումների չափը։

Հիշեցնենք՝ տարածքի վարձակալության մեկնարկային արժեքը 15,450,000 դրամ էր։ Ապօրինի գույքի բռնագանձման գործընթացների շրջանակում գույքը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը և ամրացվել Պետական գույքի կառավարման կոմիտեին։