Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Խորհրդարանին է ներկայացվել պետական գույքի մասնավորեցման ծրագրի 2023 թվականի կատարման հաշվետվությունը

09/09/2024 Նորություններ

Սեպտեմբերի 9-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը խորհրդարանին է ներկայացրել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2023 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը:

«2023 թվականին մասնավորեցվել են 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը։ Ծրագրից հանվել է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն, որի կառավարումը վերապահվել է ՀՀ առողջապահության նախարարությանը։

Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 3.7 մլրդ դրամ, որից 2.6 մլրդ դրամը փոխանցվել է պետբյուջե, իսկ 1.1 մլրդ դրամը` համայնքային բյուջե»,- նշեց Ավետիսյանը։

Կոմիտեի նախագահը զեկուցեց՝ մասնավորեցման պայմանագրերով 2023 թ․-ի ընթացքում երկու գնորդի կողմից ստանձնված պրոֆիլի պահպանման պարտավորությունը կատարվել է։ Գնորդներից մեկը ներդրումային պարտավորությունները թերակատարել է, որի արդյունքում հաշվարկվել է 30 մլն դրամի տուգանք։

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և  ամբողջությամբ ընդունվել է։