Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացվել է աշխատակազմին

13/06/2018 Նորություններ

Այսօր՝  հունիսի 13-ին, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կառույցի նորանշանակ ղեկավար Նարեկ Բաբայանին: Նախարարը շնորհակալություն է հայտնել կոմիտեի նախկին ղեկավար Արման Սահակյանին և աշխատակազմին՝ անցած տարիներին   կատարած ծավալուն ու արդյունավետ աշխատանքի  համար և հույս հայտնել, որ նոր իրավիճակում առաջադրված խնդիրներն ու լրջագույն անելիքները պատվով կիրականացվեն Նարեկ Բաբայանի գլխավորությամբ:

Պետական  գույքի կառավարման կոմիտեի  նախագահ Նարեկ Բաբայանը վստահեցրել է, որ առավելագույն ներդրումով է անցնում նոր աշխատանքի  և համոզված է, որ յուրաքանչյուրի պատասխանատու մոտեցմամբ  նոր  իրավիճակը Հայաստանում ավելի պիտի նորոգվի ու նորանա: Կառույցի ղեկավարը աշխատանքի արդյունավետության կարևոր  նախապայման է գնահատել համակարգում  կոռուպցիոն երևույթների ու ռիսկերի իսպառ վերացումը: «Ծանոթ- բարեկամի համար միջնորդություն, նվեր կամ այլ դրսևորում թողնում ենք անցյալում,  բացառում դրանք մեր երազանքների նոր Հայաստանում»,- hայտարարել է Նարեկ Բաբայանը: