Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Ուղղակի վաճառքն առանց լուրջ հիմնավորման ընդունելի չէ. Նարեկ Բաբայան

13/07/2018 Նորություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն աշխատանքային հանդիպումների շարք է նախաձեռնել Մասնավորեցման ցանկում ընդգրկված մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ տարատեսակ խնդիրների համար լավագույն լուծումներ գտնելու նպատակով:

Այսօրվա քննարկումը «Հայավտոկայարան» ՓԲԸ ներկայացուցիչների հետ էր: Նախորդ կառավարությունը Հայավտոկայարանը ներառել է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրում: «Մեզ համար մասնավորեցումը ինքնանպատակ չի կարող լինել։ Մի բան պարզ է՝ այս և այլ ընկերությունների դեպքում եթե ընտրվի ապապետականացման ճանապարհը, դա կարվի այնպիսի եղանակով, որը սպասարկի միմիայն պետության և հանրության շահը: Ես դեմ եմ ուղղակի վաճառքներին. անհրաժեշտ է, որ նախապես հայտարարված մրցույթ կամ աճուրդ եղած լինի։ Միայն դրանց չկայացման դեպքում է հնարավոր ուղղակի վաճառք՝ ներդրումային հիմնավոր ծրագրի և հստակ պարտավորությունների պայմանով»,- ասել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը և հույս հայտնել, որ գործընկեր և  շահագրգիռ կառույցների հետ պետք է հասնել նրան, որ ամբողջ երկրով մեկ ունենանք լիարժեք աշխատող՝ հարմարավետ, ժամանակակից, ավտոկայարաններ՝ օժանդակ բոլոր ծառայություններով: