Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Քննարկվել են Մամուլի տան խնդիրները

27/07/2018 Նորություններ

Արշակունյաց 2ա. այս հասցեն մայրաքաղաքում հայտնի է որպես Մամուլի տուն և տասնամյակներ շարունակ իր տանիքի տակ միավորում է բազմաթիվ լրատվամիջոցների:

Սակայն այստեղ խնդիրների պակաս չկա՝ թե տարածքների հատկացման սկզբունքի և թե կոմունալ-կենցաղային պայմանների առումով: Դրանց ծանոթանալու  համար շենք է այցելել Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: Չնայած արձակուրդային դադարին, Մամուլի տան «բնակիչների» մի մասը տեղում էր և հասցրել է կոմիտեի նախագահին ներկայացնել մտահոգությունները:

Մամուլի շենքում անհատույց պայմաններով տեղակայված են 27 ընկերություններ, որոնք միասին զբաղեցնում են 3230ք/մ տարածք: Մասնավորապես, մամուլի շենքում են գործում «Միր» միջպետական հեռուստաընկերության հայաստանյան մասնաճյուղը, «Առավոտ», «Հայաստանի հանրապետություն» օրաթերթերը, «Գոլոս Արմենիի», «Ավանգարդ», «Ռյա Թազա», «Կանչ», «Նովոյե Վրեմյա»  թերթերը,  մամուլի ակումբներ և այլ կազմակերպություններ:

Շենքում ավելի մեծ է վարձակալների թիվը՝ 57 կազմակերպություն, որոնց թվում  են լրատվամիջոցներ, հասարակակական կազմակերպություններ, անհատներ և այլն: Վարձակալները Մամուլի շենքում միասին զբաղեցնում են շուրջ 2000 ք/մ տարածք:

Կոմիտեի նախագահը հանձնարարել է համատեղ քննարկել անհատույց կամ վարձակալությամբ տարածք զբաղեցնելու պայմանագրային  պայմաններն ու պարտավորությունները,  ինչպես նաև դրանց կատարման առկա վիճակը:

Տեղում քննարկվել են նաև շենքի  երկրորդ վերելակի փոխարինման, անխափան ջրամատակարարման, սանհանգույցների նորոգման, տանիքից կաթոցների ու դրանց վերացման համար  անհրաժեշտ աշխատանքների և սպասարկմանն ու պահպանությանն ուղղված այլ հարցեր։ Հանձնարարվել է ներկայացնել առաջարկներ։