Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Կոմիտեի ներկայացուցիչներն Իտալիայում մասնակցել են գույքի բռնագանձման և կառավարման վերաբերյալ քննարկումների

18/02/2026 Նորություններ

Փետրվարի 9-ից 13-ը Պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայացուցիչները՝ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ Դավիթ Մկրտումյանը և Պետական գույքի կառավարման ծրագրերի և իրավական ակտերի մշակման վարչության պետ Բելլա Հակոբյանը ճանաչողական այցով գտնվել են Իտալիայի Հանրապետությունում։

Այցը կայացել է Հանցավորության և արդարադատության հարցերի միջտարածաշրջանային գիտահետազոտական ինստիտուտի հրավերով՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Արևելյան գործընկերության երկրներին ակտիվների հետվերադարձի արդյունավետության ուղղությամբ, II փուլ» ծրագրի շրջանակում։

Այցի ընթացքում քննարկվել են Իտալիայի Հանրապետության օրենսդրական կարգավորումները կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում, գույքի բռնագանձման տեսակներն ու մեխանիզմները, ինչպես նաև բռնագանձված գույքի արդյունավետ կառավարման, տնօրինման և վերահսկման գործիքները։ Մասնակիցներին ներկայացվել են Իտալիայի Ակտիվների բռնագանձման գրասենյակի կառուցվածքն ու գործառույթները, ինչպես նաև գործնական օրինակներ գույքի բռնագանձման և կառավարման գործընթացների վերաբերյալ։

Ներկայացվել է նաև Մոլդովայի Հանրապետության փորձը՝ բռնագանձված գույքի սոցիալական ուղղվածությամբ օգտագործման և համապատասխան օրենսդրական կարգավորումների կիրառման համատեքստում։

Ճանաչողական այցի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում նաև Իտալիայում գործող «ԼԻԲԵՐԱ» ՀԿ-ում, որը որպես հասարակական կազմակերպություն ներգրավված է նաև կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունքում բռնագանձված գույքի սոցիալական արդարության սկզբունքներին համապատասխան կառավարման գործընթացներում։

Այցի ամփոփման ընթացքում Հանցավորության և արդարադատության հարցերի միջտարածաշրջանային գիտահետազոտական ինստիտուտի կողմից ներկայացվել են ծրագրի շրջանակներում գրանցված արդյունքները և առաջիկա գործողությունների ուղղությունները։ Մասնակիցները կիսվել են իրենց փորձով և ներգրավվել ինտերակտիվ քննարկումների։