Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Համայնքային գույքի օտարման աճուրդները կիրականացվեն էլեկտրոնային հարթակի միջոցով․ Պետգույքի կոմիտեն վերապատրաստել է շուրջ 200 աշխատակցի

22/04/2026 Նորություններ

2024 թվականի նոյեմբերից Պետական գույքի կառավարման կոմիտեն գործարկել է www.e-auctions.am էլեկտրոնային աճուրդների պաշտոնական կայքը՝ պետական գույքի աճուրդների իրականացման գործընթացը տեղափոխելով թվային հարթակ։

Այսուհետ, ՀՀ կառավարության կողմից որդեգրված քաղաքականության համաձայն, ոչ միայն պետական, այլ նաև համայնքային սեփականություն հանդիսացող գույքի աճուրդով օտարումները կիրականացվեն բացառապես էլեկտրոնային հարթակի միջոցով։

Այդ նպատակով ապրիլի 8-20-ը Պետական գույքի կառավարման կոմիտեի նախաձեռնությամբ անցկացվեցին վերապատրաստումներ՝ ՀՀ մարզերի 70 համայնքի շուրջ 200 աշխատակցի մասնակցությամբ։           

Վերապատրաստումների նպատակն էր համայնքների ներկայացուցիչներին փոխանցել անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ՝ էլեկտրոնային հարթակի միջոցով անշարժ և շարժական գույքի աճուրդով օտարման գործընթացը կազմակերպելու և իրականացնելու համար։

Հավելենք, որ ավարտվել են համայնքային աճուրդների գործարկման նպատակով իրականացված www.e-auctions.am հարթակի տեխնիկական արդիականացման աշխատանքները։ Միաժամանակ, օգտատերերի համար ներդրվում են նոր գործիքներ և հնարավորություններ՝ համակարգը դարձնելով առավել հարմարավետ և կիրառելի։