Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից, 2018թ. սեպտեմբերի 17-ից հետո, պետական կառավարչական հիմնարկներին, պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված օտարվող գույքի հայտարարված աճուրդների համար աճուրդի մասնակցության վճարի չափը սահմանված է`
գույքի գնահատված արժեքը մինչև 10000 դրամը ներառյալ կազմելու դեպքում՝ 500 (հինգ հարյուր) դրամ.
գույքի գնահատված արժեքը 10000-ից բարձր մինչև 50000 դրամը ներառյալ կազմելու դեպքում՝ 1000 ( հազար) դրամ.
գույքի գնահատված արժեքը 50000-ից բարձր մինչև 150000 դրամը ներառյալ կազմելու դեպքում՝ 5000 (հինգ հազար) դրամ.
գույքի գնահատված արժեքը 150000-ից բարձր մինչև 300000 դրամը ներառյալ կազմելու դեպքում՝ 10000 (տասը հազար) դրամ.
գույքի գնահատված արժեքը 300000-ից բարձր մինչև 500000 դրամը ներառյալ կազմելու դեպքում՝ 15000 (տասնհինգ հազար) դրամ.
գույքի գնահատված արժեքը 500000 դրամը գերազանցելու դեպքում՝ 20000 (քսան հազար) դրամ.
Մասնակցության վճարը չի ներառվում գույքի առաջարկված գնի մեջ և անկախ սակարկության արդյունքներից չի վերադարձվում: