2018 թվականի մայիսի երկրորդ կեսից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում պետական գույքի հաշվառման բազայում վերահաշվառվել է 8174 միավոր գույք, որից՝ պետական սեփականություն հանդիսացող 1982 միավոր անշարժ գույք, պետական սեփականություն հանդիսացող 1804 տրանսպորտային միջոց, պետական սեփականություն հանդիսացող 3407 միավոր՝ մտավոր սեփականության օբյեկտ, կանոնադրական կապիտալում պետական բաժնեմաս ունեցող իրավաբանական անձանց գույքի կազմում ընդգրկված 981 միավոր անշարժ գույք:
Հաշվառվել են 7612.39 կմ երկարությամբ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ, որից՝ միջպետական նշանակության՝ 1721.34 կմ, հանրապետական նշանակության` 2065.75 կմ և մարզային նշանակության` 3825.3 կմ: