Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Պետական անշարժ ու շարժական գույքի տնօրինումը և օգտագործումը

09/11/2018 Նորություններ

Այս տարվա հունիսից նոյեմբեր ժամանակահատվածում մշակվել և շրջանառության է դրվել պետական գույքի տնօրինման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման 47 նախագիծ,  որոնցից 30-ն ընդունվել է, 13-ը շրջանառվում է, 3-ը ներկայացվել են ՀՀ կառավարության քննարկմանը, մեկը հանվել է շրջանառությունից։

50 միավոր անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է պետության սեփականության իրավունքի պետական գրանցում՝ այդ թվում ուղղում է կատարվել 17 միավոր անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման վկայականում:

Հաշվետու ժամանակահատվածում գույքի հանձնման-ընդունման հանձնաժողովի կողմից Կոմիտեի հաշվեկշիռ է ընդունվել 315 միավոր անշարժ գույք:

Համաձայն ՀՀ կառավարության 26.01.2006թ. N 346-Ն որոշման, Կոմիտեի հաշվեկշիռ է ընդունվել 198 միավոր անշարժ գույք, որից 20-ը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, 178-ը՝ ՀՀ մարզպետարաններից:

15.05.2018-01.11.2018թ. ընկած ժամանակահատվածում Կոմիտեի հաշվեկշիռ է ընդունվել 109 միավոր այլ անշարժ գույք և 8 հողամաս,  6 միավոր տրանսպորտային միջոց: