Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Պետական գույքի մասնավորեցումը և օտարումը

13/11/2018 Նորություններ

Պետական գույքի մասնավորեցման ներկայումս վարվող քաղաքականության հիմնական նպատակն է առևտրային կազմակերպությունների՝ պետական բաժնետոմսերի (բաժնեմասի) մասնավորեցման միջոցով դրանց գործունեության արդյունավետության բարձրացումն ու նպաստը՝ երկրում մրցակցային միջավայրի բարելավմանը: Ըստ այմ, նախընտրելի են պետական գույքի մասնավորեցման այն ձևերը, որոնք նպաստում են մասնավորեցվող առևտրային կազմակերպություններում ներդրումների ներգրավմանն ու աշխատատեղերի պահպանմանը կամ ավելացմանը:

Հաշվետու շրջանում, պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հրամանի համաձայն, անշարժ գույքի օտարման նպատակով կազմակերպված մրցույթներից կայացել է 1 անվանում անշարժ գույքի մրցույթ, օտարման է ներկայացվել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփականությունը հանդիսացող 1 անվանում անշարժ գույք /ըստ օտարման ձևի՝ աճուրդ/։

Հաշվետու ժամանակահատվածում մշակվել և հաստատվել է շարժական գույքի աճուրդով օտարման 13 հրաման՝  52 միավոր տրանսպորտային միջոցի, 115 միավոր այլ շարժական գույքի և պետական սեփականություն հանդիսացող շենքերի վերանորոգման արդյունքում առաջացած 25 անվանում պիտանի գույքի համար:

Պետական գույքի կառավարման կոմիտեն  լիցենզավորված կազմակերպությանը պատվիրել և իրականացրել է  23826.53  քառ.մետր մակերեսով   շենք-շինությունների  և  20.42  հա հողամասի չափագրում:

Հաշվետու ժամանակաշրջանում պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի՝ աճուրդով վարձակալության տրամադրման նպատակով Պետական գույքի կառավարման կոմիտե է ներկայացվել 259 հայտ, կազմակերպված աճուրդներից 103-ը կայացել է, 8 աճուրդ չի կայացել, 37-ը կազմակերպման  փուլում է, 55  հայտ մերժվել է, ներկայացված 56 հայտերի համաձայն՝ նախկին վարձակալների հետ կնքվել են համապատասխան պայմանագրեր։

2018 թվականի մայիսի երկրորդ կեսից մինչև նոյեմբեր ժամանակահատվածում արդյունքներն ամփոփված աճուրդներով «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից վաճառքի է   ներկայացվել  230 լոտ, որից 99-ը՝ տրանսպորտային միջոց, 107-ը՝ այլ  շարժական գույք,  18-ը՝ անշարժ գույք, 6-ը՝ լուծարման ընթացքում գտնվող ընկերությունների գույք: Վաճառքի ներկայացված լոտերից վաճառվել է 72-ը, այդ թվում 54-ը՝ տրանսպորտային միջոց, 3-ը՝ այլ  շարժական գույք, 13-ը՝ անշարժ գույք, 2-ը՝ լուծարման ընթացքում գտնվող ընկերությունների գույք:

Արդյունքում՝ հաշվետու ժամանակահատվածում օտարվող գույքի աճուրդային վաճառքից ՀՀ պետական բյուջե է  մուտքագրվել 57.97 մլն.դրամ, իսկ լուծարվող ընկերությունների պարտավորությունների մարմանն ուղղված  ֆինանսական մուտքերը կազմել են 8.5 մլն դրամ:

15.05.2018թ.-09.11.2018թ. ընթացքում  կազմակերպվել է  նաև գույքի վարձակալության տրամադրման 85 աճուրդ, վաճառքի է ներկայացվել 118 լոտ, որից վաճառվել է 69-ը:

Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների հետ  կնքվել են 15 աճուրդի կազմակերպման  պայմանագրեր:  Արդյունքում վաճառքից գոյացած շուրջ 93 մլն. դրամ գումարները  փոխանցվել են համապատասխան կազմակերպություններին:

Հաշվետու ժամանակահատվածում Կոմիտեն կնքել է 154 պայմանագիր, որից՝ 1-ը մասնավորեցման, 16-ը պետական գույքի օտարման, 101-ը ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման, 13-ը ոչ բնակելի տարածքի վարձակալության, 9-ը բնակելի տարածքի նվիրատվության, 11-ը ոչ բնակելի տարածքի նվիրատվության, 2-ն ոչ բնակելի տարածքի նվիրաբերության, 1-ը ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման:

Հաշվետու ժամանակահատվածում կատարվել են Կոմիտեին ամրացված 369 միավոր (115 հատ) գույքի գույքագրման աշխատանքներ: Կատարվել են 96 միավոր գույքի գնահատման աշխատանքներ, որից՝ ՀՀ պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի ցանկերում ընդգրկված 3 ընկերություն, օտարման նպատակով ներկայացված 23 միավոր անշարժ գույք, 55 միավոր տրանսպորտային միջոց, 5 միավոր հիմնական միջոց: Պայմանագրային հիմունքներով կատարվել են 10 միավոր գույքի գնահատման աշխատանքներ, որից՝ 6-ը անշարժ գույք, 3-ը հիմնական միջոց, կատարվել են նաև 1 առևտրային կազմակերպության գնահատման աշխատանքներ:

Հաշվետու ժամանակահատվածում պահառության է ընդունվել 81 միավոր գույք, իսկ պահառությունից հանվել (օտարվել է) 123 միավոր գույք:

Հաշվետու ժամանակաշրջանում «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից սպասարկվող շենքերում կատարվել են ընդհանուր՝ 50758.1 հազ.դրամի չափով վթարների վերացման և վերանորոգման աշխատանքներ: