Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Մարզահամերգային համալիրը նոր տնօրեն ունի

31/01/2019 Նորություններ

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցյալ  տարվա դեկտեմբերին բաց մրցույթ էր հայտարարվել, ծանուցումն ու մրցույթին մասնակցելու պայմանները հրապարակվել էին Պետական գույքի կառավարման  կոմիտեի պաշտոնական  կայքում, ԶԼՄ-ներում, սոցցանցում:

Հունվարի 30-ին կայացել է  Մարզահամերգային համալիրի տնօրենի մրցույթը։ Ստացվել էր 24 հայտ, մրցույթին ներկայացել էին 21 հոգի, որոնցից մեկը ընթացքում հրաժարվել է մասնակցությունից։ Մրցույթն  անցկացվել է բանավոր ընթացակարգով, հանձնաժողովի նախագահն էր ՊԳԿԿ ղեկավար Նարեկ Բաբայանը, կազմում  ընդգրկվել էին ներկայացուցիչներ՝ ՀՀ կառավարության աշխատակազմից, Պետական գույքի կառավարման  կոմիտեից, ինչպես նաև  մշակութային ու հասարակական գործիչներ:

Մրցույթը սկսվել է ժամը 11-ին և տևել  մինչև ուշ երեկո: Հանձնաժողովի  գնահատականների հանրագումարի արդյունքում ամենաբարձր միավորներ է ստացել Կարեն Ղազարյանը, որն էլ Մարզահամերգային համալիրի տնօրեն է ընտրվել։
Մրցույթից հետո  Պետական գույքի կառավարման  կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը շնորհավորել է նորընտիր տնօրենին և հայտարարել. «Հաջորդ հինգ՝ ամենաբարձր միավորներ ստացած թեկնածուներին առաջարկվել էկազմակերպության կանոնադրության փոփոխությունից հետո ընդգրկվել կառավարման խորհրդի կազմում։ Նույն առաջարկնարեցի նաև մեր այսօրվա հանձնաժողովի անդամներից՝ Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանին և ՄՀՀճարտարապետներից՝ Հրաչյա Պողոսյանինովքեր տվեցին իրենց համաձայնությունը»:

Նարեկ Բաբայանը շնորհակալություն է հայտնել բոլոր թեկնածուներին՝ մրցակցության և հրաշալի գաղափարների համար։