2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ներքին աուդիտի տարեկան ծրագրի շրջանակում իրականացվել է 2018 թվականի գործունեությանը վերաբերող 10 աուդիտորական աշխատանք:
Աուդիտն իրականացվել է Կոմիտեի 1 ստորաբաժանումում, Կոմիտեի ենթակայության 50 տոկոսից ավելի պետական բաժնեմաս ունեցող 9 բաժնետիրական ընկերություններում:
Աուդիտի ընթացքում գնահատվել են աուդիտի ենթարկված միավորների կողմից իրականացված գործընթացները, ներքին հսկողության համակարգերը, ինչպես նաև օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջների կատարումը և իրականացված գործառույթների օգտավետությունն ու արդյունավետությունը: