Պետական գույքի կառավարման կոմիտեի բոլոր ստորաբաժանումները, համաձայն կառույցի ղեկավար Նարեկ Բաբայանի հանձնարարականի, հերթական կիսամյակային հաշվետվություններն են ներկայացրել։ Ըստ այդմ, 2019 թ. առաջին կիսամյակի դրությամբ պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները 31-ն են, լուծարման գործընթացում են գտնվում 9 կազմակերպություններ: 2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ կառավարության կողմից ընդունվել են 2 ընկերությունների լուծարման մասին որոշումներ, 1 ընկերության լուծարման գործընթացն ավարտվել է, 2 կազմակերպություններ ճանաչվել են սնանկ։
Հաշվետու ժամանակահատվածում լուծարվող կազմակերպություններում մարվել է շուրջ 90784,0 հազար դրամ կրեդիտորական պարտք, որից՝ ՀՀ պետական բյուջե` 40556,0 հազար դրամ, համայնքային բյուջե՝ 309,0 հազ.դրամ, աշխատավարձի գծով` 36361,0 հազար դրամ և այլ կրեդիտորական պարտք 13558,0 հազար դրամ:
ՀՀ կառավարության 05.10.2017թ. թիվ 1262-Ն որոշման համաձայն իրականացվել է 2019 թ-ի հունվարի 1-ի դրությամբ պետական կառավարման մարմինների ենթակայության ֆինանսատնտեսական վերլուծության ենթակա առևտրային կազմակերպությունների ցանկերի համեմատում և ճշգրտում, 154 կազմակերպություններից 148-ի համար ֆինանսատնտեսական վերլուծություն:
Համաձայն Պետական բաժնեմասի կառավարման վարչության տվյալների, տարեսկզբից հրավիրվել է տնօրենների խորհրդի 4 նիստ, արտահերթ՝ 25 և 19 տարեկան ժողով: