Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Կոմիտեի կողմից և ընդդեմ Կոմիտեի ներկայացված հայցադիմումները

30/08/2019 Նորություններ

 Հաշվետու ժամանակահատվածում Կոմիտեն իրականացրել է պետական գույքի կառավարման բոլոր գործարքներով ստանձնած պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարման վերահսկողությունը: Այս ոլորտում Կոմիտեի գործունեությունը կապված է նաև դատարաններում որպես հայցվոր և պատասխանող հանդես գալու հետ:

2019 թվականի առաջին կիսամյակում Կոմիտեի կողմից նախապատրաստվել է 12 հայցադիմում, 1 հակընդդեմ հայցադիմում, 2 հայցադիմումի պատասխան, 6 առարկություն, 3 հայցադիմումի փոփոխություն, 2 հայցադիմումի լրացում, 2 վերաքննիչ բողոք, 2 վերաքննիչ բողոքի պատասխան, 2 վճռաբեկ բողոք, 2 վճռաբեկ բողոքի պատասխան։

Հաշվետու ժամանակահատվածում՝ 01.07.2019թ-ի դրությամբ հարուցված հայցերի հիմքով և արտադատական կարգով ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 7 402.0 հազ.դրամ գումար, որից մասնավորեցման գործերով՝ 3 255.2 հազ.դրամ գումար, վարձակալական գործերով՝ 4 146.8 հազ դրամ գումար։

Պետական շահերի պաշտպանության արդյունավետությունից ելնելով Կոմիտեի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացված որոշ գործերով հարուցվել են քրեական գործեր, իսկ որոշ գործեր դեռևս գտնվում են ուսումնասիրման փուլում: