2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում (30.06.2019թ. դրությամբ)՝
Պետական գույքի օտարումից ստացված միջոցները կազմել են 75 836.3 հազ.դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 67 584.7 հազ.դրամ (այդ թվում Կոմիտեի արտաբյուջե՝ 14 179.4 հազ.դրամ), համապատասխան համայնքային բյուջե՝ 8 251.6 հազ.դրամ:
Պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 26 284.6 հազ.դրամ, որից՝ ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 25 677.4 հազ.դրամ, իսկ համապատասխան համայնքային բյուջե՝ 607.2 հազ.դրամ:
Պետական գույքի վարձակալությունից փաստացի ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 140 489.3. հազ.դրամ:
ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման պայմանագրերից փաստացի մուտքագրվել է 112 239.5 հազ.դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 31 128.4 հազ.դրամ (այդ թվում` այլ կառավարչական հիմնարկների արտաբյուջեներ 8 893.4 հազ.դրամ), իսկ համապատասխան ՊՈԱԿ-ների բյուջեներ՝ 81 111.1 հազ.դրամ:
Պետական սեփականություն համարվող հողերի կադաստրային արժեքի վճարումից մուտքերը կազմել են 12 051.3 հազ.դրամ:
Վերը նշված հոդվածներով ստացված դրամական միջոցները կազմել են 366 901.0 հազ.դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 276 931.1 հազ.դրամ (այդ թվում Կոմիտեի արտաբյուջե է փոխանցվել 14 179.4 հազ.դրամ, իսկ այլ կառավարչական հիմնարկների արտաբյուջեներ՝ 8 893.4 հազ.դրամ), համայնքային բյուջեներ են փոխանցվել 8 858.8 հազ.դրամ, ՊՈԱԿ-ների բյուջեներ՝ 81 111.1 հազ.դրամ: