Պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև օրենսդրական բարեփոխումների նպատակով 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Կոմիտեում շարունակվել են պետական գույքի կառավարման ոլորտում մեթոդական բնույթի օրենսդրական փոփոխությունները, որոնց հիմնական նպատակն է կանոնակարգել, հստակեցնել կառավարման գործառույթները և լրացնել այն բացերը, որոնք առաջանում են իրավական ակտերի կիրառման արդյունքում:
Մշակվել և պետական մարմինների քննարկմանն է ներկայացվել «Պետական գույքի ոլորտի ռազմավարական փաստաթուղթը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը, որով նախատեսվում է փոփոխության ենթարկել ոչ միայն պետական գույքի կառավարման ընդհանուր քաղաքականությունը, այլ նաև վերանայել պետական գույքի հաշվառման, մասնավորեցման, օտարման, պետական գույքի օգտագործման, սպասարկման և ծառայությունների մատուցման, պետական գույքի պահպանման և օգտագործման վերահսկման, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև պետության կարիքների համար անշարժ և շարժական գույքի գնումների բնագավառներում իրականացվող քաղաքականությունը։
Հաշվետու ժամանակահատվածում մշակվել և ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն են ներկայացվել՝ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (24.06.2019թ-ին ընդունվել է առաջին ընթերցմամբ), «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ ՀՀ կառավարության կողմից ընդունվել են՝ «Պետական գույքի կառավարման 2018-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի հաշվետվությանը հավանություն տալու մասին» N 467-Ն որոշումը, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 985-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 18-Ն որոշումը, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 7-ի N 515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության N 2-Ն որոշումը, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 562-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության N 506-Ն որոշումը։
2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մշակվել և օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 26-ի N 611-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, «Պետական գույքի օտարման աշխատանքների կանոնակարգելու նպատակով հանձնաժողով ստեղծելու, օտարման ներկայացվող, օտարման ենթակա և օտարման ոչ ենթակա պետական գույքի ցանկերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը հավանության է արժանացել 2019 թվականի հունիսի 27-ի ՀՀ կառավարության նիստում։