Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Իսպանական «Սֆերա»-ն հետաքրքրված է հայաստանյան ընկերություններով

03/09/2019 Նորություններ

Այսօր՝ համաձայն նախնական պայմանավորվածության, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Կոստանյանը և ՀՀ առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանը իսպանական «Սֆերա» ընկերության ներկայացուցիչների հետ ներդրումային ծրագրի շրջանակներում այցելեցին «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն և «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն։

Առաջինը՝ «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն էր, որի հիմնական գործունեությունն է ստացիոնար և ամբուլատոր պայմաններում ֆիզիկական և այլ գործոնների կիրառմամբ, բժշկական ռեաբիլիտացիայի և բժշկական կոնսուլտացիայի ծառայությունների մատուցումը, հիվանդությունների ախտորոշումը ու գիտա-բժշկական հետազոտությունների անցկացումը։ Ընկերության տնօրեն Տիգրան Վահրամյանը հյուրերի հետ շրջեց տարածքով՝  ներկայացնելով առկա խնդիրներն ու ապագայի տեսլականը։ Կառլոս Մալեթը տեղեկացրեց, որ առողջապահական ծառայությունների համակենտրոնացումը իրենց ռազմավարության անբաժանելի մասն է, այդ իսկ պատճառով ընկերությունը կիրառում է առողջապահական նորամուծություններ՝ տեղական առողջապահական ծառայությունների որակի բարելավման համար:

Հաջորդը՝   «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն էր, որը ծրագրում է ծավալել ռադիոիզոտոպների արտադրություն և տրամադրել ռադիոիզոտոպային, ռադիոլոգիական և լաբորատոր ախտորոշման, ճառագայթային, ուռուցքաբանական ներհիվանդանոցային ու արտահիվանդանոցային վիրաբուժական և քիմիաթերապևտիկ բուժման ծառայություններ: Ընկերության սարքավորումները եզակի են տարածաշրջանում։ Կենտրոնի անմիջական խնդիրը ուռուցքային հիվանդությունների միջազգային չափանիշներին համապատասխան բուժման իրականացումն է։ Հյուրերը շրջեցին կենտրոնի տարածքում և ծանոթացան ընթացիկ գործունեությանը։

Հանդիպման ավարտին Նարեկ Բաբայանը իսպանական ընկերության ներկայացուցիչներին փոխանցեց ներդրումային հնարավոր ծրագրերի առաջարկություններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը՝ կարևորելով հետագա փոխգործելիությունը, արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակելու համագործակցությունը՝  ներդրումային հնարավոր ծրագրերը որոշելու համար։