Հաշվետու ժամանակահատվածում կատարվել են 5010 միավոր գույքի գույքագրման աշխատանքներ (որից 4 600 միավորը Կոմիտեին ամրացված՝ 2015-2018թթ. ընկած ժամանակահատվածում գույքագրված անշարժ գույքի գույքագրման արդյունքների մուտքագրում պետական գույքի հաշվառման բազա, 26-ը շարժական գույքի գույքագրման աշխատանքներ են, 236 միավորը՝ Կոմիտեին ամրացված գույքագրված անշարժ գույքի գույքագրման արդյունքների մուտքագրում պետական գույքի հաշվառման տեղեկատվական բազա, 144 միավորը՝ Կոմիտեին ամրացված գույքի գույքագրման, 4-ը՝ ՓԲԸ-ի հաշվապահական հաշվեկշռում հաշվառվող գույքի գույքագրման աշխատանքներ են)։
Հաշվետու ժամանակահատվածում կատարվել են 3 947 միավոր գույքի գնահատման աշխատանքներ, որից՝ ՀՀ պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի ցանկերում ընդգրկված 4 ընկերության, օտարման նպատակով ներկայացված 20 միավոր անշարժ գույքի, Կոմիտեի հաշվեկշիռ ներառվող 16 միավոր անշարժ գույքի, Կոմիտեի հաշվեկշիռ ներառվող 3 257 միավոր շարժական գույքի, 104 միավոր տրանսպորտային միջոցի, 58 միավոր հիմնական միջոցի: Պայմանագրային հիմունքներով կատարվել են 488 միավոր գույքի գնահատման աշխատանքներ, որից 7-ը անշարժ գույք է, 17-ը տրանսպորտային միջոց է, 464-ը հիմնական միջոց է։