Այսօր՝ 06.09.2019 թ., կայացավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից օտարման կամ վարձակալության տրամադրման համար ներկայացվող պետական անշարժ գույքի օտարման կամ վարձակալության տրամադրման աշխատանքները կանոնակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը, ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 27-ի N 949-Ն որոշման համաձայն։ Նիստը գլխավորում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը։ Կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը հանձնաժողովին ներկայացրեց օտարման կամ վարձակալության տրամադրման համար ներկայացվող պետական անշարժ գույքի ցանկում ընդգրկված յուրաքանչյուր պետական անշարժ գույքի օտարման կամ վարձակալության տրամադրման վերաբերյալ մոտեցումները։ Հանձնաժողովի անդամները ներկայացրեցին իրենց առաջարկություններն ու կարծիքները, քննարկեցին պետական անշարժ գույքի ցանկում ընդգրկված տարածքների տրամադրման նպատակահարմարության հարցը։ Արդյունքում, պայմանավորվածություն ձեռք բերվեց ամփոփել գույքի մասով տրամադրված տեղեկատվությունը՝ հաջորդ նիստին կրկին անգամ ցանկը քննարկելու և գրավոր հիմնավորումներով յուրաքանչյուրի մասով եզրակացություն տրամադրելու նպատակով։