Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Հանրակացարանային տարածքների սեփականաշնորհման և նվիրատվության մասին

16/09/2019 Նորություններ

Բնակչության սոցիալական խնդիրների լուծման ոլորտում՝ հանրակացարանային տարածքների նվիրատվության ճանապարհով ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ լուծվել են 100 ընտանիքի (231 անձ, 106 բնակելի տարածք) բնակարանային խնդիրները։ Նախորդ տարվա հունվարի 1-ից մինչև օգոստոսի 24-ն ընկած նույն ժամանակահատվածի համեմատությամբ բնակարանների սեփականաշնորհման և նվիրատվության արդյունքներն աճել են 2 անգամ։

Կոմիտեի կողմից նախապատրաստվում է նաև 125 ընտանիքի հանրակացարանային տարածքների սեփականաշնորհման և նվիրատվության գործընթացի իրականացում, որով ավարտին կհասցվի տարիներով ձգձգվող գործընթացը։