Հոկտեմբերի 1-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը շրջայց են կատարել «Գոլդեն Փելիս» հյուրանոցում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը 26.09.2019թ. նիստում որոշում ընդունեց «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականությունը հանդիսացող 19.04.2019 և 11.06.2019 թթ. դրությամբ 7 535 889 000 ՀՀ դրամ գնահատված շուկայական արժեքով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի, Ծաղկաձոր քաղաքի, Տանձաղբյուրի փողոց 34/1 հասցեում գտնվող 19 758 քառ. մետր մակերեսով շենք շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը, ինչպես նաև շենք շինությունների ներսում առկա շարժական գույքն ընդունել որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը: Այցի նպատակն էր ծանոթանալ հյուրանոցի պայմաններին, անշարժ և շարժական գույքի վիճակին: