Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Ծ Ա Ն Ու Ց Ու Մ

24/10/2019 Նորություններ

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019թ. սեպտեմբերի 5-ի N 1232-Ն որոշման համաձայն «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (գտնվելու վայրը՝ ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Դ.Անհաղթի փող. 23, պետական գրանցման համարը՝ 286.210.04494) միացման ձևով վերակազմակերպվում է` միանալով «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գտնվելու վայրը՝ ք. Երևան, Զաքիյան փող. թիվ 10, պետական գրանցման համարը՝ 222.210.00408):

«Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվելու է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն։  

«Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանալու է «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը, և վերջինիս իրավունքներն ու պարտականությունները նրան են անցնելու փոխանցման ակտին համապատասխան։