Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Կոմիտեի կողմից և ընդդեմ Կոմիտեի ներկայացված հայցադիմումները

28/10/2019 Նորություններ

Հաշվետու ժամանակահատվածում Կոմիտեն իրականացրել է պետական գույքի կառավարման բոլոր գործարքներով ստանձնած պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարման վերահսկողությունը: Այս ոլորտում Կոմիտեի գործունեությունը կապված է նաև դատարաններում որպես հայցվոր և պատասխանող հանդես գալու հետ:

24.09.2019-24.10.2019թթ.  Կոմիտեի կողմից նախապատրաստվել է 6 հայցադիմում, 1 հայցադիմումի պատասխան, 2 հայցադիմումի առարկություն, 1 հայցադիմումի լրացում, 1 վերաքննիչ բողոքի պատասխան, 1 վճռաբեկ բողոք։

14.10.2019 թվականի դրությամբ հարուցված հայցերի հիմքով, ինչպես նաև արտադատական կարգով, ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 17  181 832 ՀՀ դրամ գումար, որից՝ մասնավորեցման գործերով 4 467 172 ՀՀ դրամ, վարձակալության գործերով՝  12 714 660 ՀՀ դրամ։

ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հետ համատեղ աշխատանքի արդյունքում նախապատրաստված նյութերի արդյունքում հարուցվել է 3 քրեական գործ, որոշ գործեր գտնվում են ուսումնասիրության փուլում։