Պետական գույքի օտարումից հաշվետու ժամանակաշրջանում մուտքերը կազմել են 6 452.6 հազ.դրամ։ 2019 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում օտարումից մուտքագրված ֆինանսական միջոցները կազմել են 112 450.5 հազ.դրամ, որից՝ 96769.3 հազ.դրամ ՀՀ պետական բյուջե։
Պետական գույքի մասնավորեցումից հաշվետու ժամանակաշրջանում հավաքագրվել է 2 124.4 հազ.դրամ, որն ամբողջությամբ մուտքագրվել է ՀՀ պետական բյուջե: Պետական գույքի մասնավորեցումից մուտքերը ՀՀ պետական բյուջե նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 373.3%-ով։
Պետական գույքի վարձակալության տրամադրման ոլորտում 2.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածք է տրամադրվել վարձակալության 1 վարձակալի, որի արդյունքում ՀՀ պետական բյուջե փաստացի կմուտքագրվի 51 000 դրամ ամսական վարձավճար, հաշվետու ժամանակաշրջանում 12 պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կկնքվեն վարձակալական պայմանագրեր։ Վարձակալությունից հաշվետու ժամանակաշրջանում հավաքագրվել և ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել է 24 269.3 հազ.դրամ։ 2019 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում պետական գույքի վարձակալությունից ՀՀ պետական բյուջեի մուտքերը կազմել են 230 518.9 հազ.դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել են 23.2%-ով։