Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Օտարում՝ դասական աճուրդով

21/11/2019 Նորություններ

Այսօր՝  նոյեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության կառավարությունը հիմք ընդունելով «Պետական գույքն օտարելու մասին» Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից մշակված նախագիծը՝ որոշում կայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցը օտարել դասական աճուրդով՝ որպես մեկ լոտ, որի մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 7 526 457 800 ՀՀ դրամ։

Առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով նախատեսվում է կազմակերպել ևս երեք աճուրդ՝ յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։

Բոլոր շահագրգիռ անձինք կարող են դիմել Պետական գույքի կառավարման կոմիտե։