Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Նախատեսվում է բարելավել պետական գույքի կառավարման որակը և բարձրացնել արդյունավետությունը

28/11/2019 Նորություններ

Գործադիրը հաստատել է պետական գույքի կառավարման հայեցակարգը, որը մշակվել է՝ ելնելով ՀՀ-ում ներկայումս վարվող ընդհանուր տնտեսական քաղաքականության բովանդակությունից և ՀՀ կառավարության ծրագրի պահանջներից, ինչպես նաև պետական գույքի կառավարման ոլորտում բարեփոխումների կատարման անհրաժեշտությունից։ Պետական գույքի կառավարման ոլորտի հայեցակարգի ընդունմամբ փոփոխության կենթարկվեն ոչ միայն պետական գույքի կառավարման քաղաքականությունը, այլ նաև կբարեփոխվեն պետական գույքի հաշվառման, մասնավորեցման, օտարման, պետական գույքի օգտագործման ու սպասարկման և ծառայությունների մատուցման, պետական գույքի պահպանման և օգտագործման վերահսկման, ինչպես նաև պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման դաշտը կանոնակարգող իրավական ակտերը: Հայեցակարգով ներկայացված են պետական գույքի կառավարման ոլորտի ընդհանուր բնութագիրը, պետական գույքի կառավարման նպատակը և խնդիրները, կառավարման ենթակա պետական գույքի կազմը ու կառուցվածքը, պետական գույքի կառավարման ոլորտում առկա հիմնական խնդիրները, դրանց լուծման ուղղությունունները, առանձին ոլորտների բարեփոխման 14 ուղղություն: Նախատեսվում է անշարժ գույքի էլեկտրոնային հաշվառման բազայի մատչելիության ապահովում և կիրառելիության մակարդակի բարձրացում, մասնավորապես՝ չօգտագործվող ու ոչ արդյունավետ օգտագործվող անշարժ գույքի վերաբերյալ մոտեցումների ձևավորման և հետագա ընթացքների ապահովման առումով: Պետական գույքի կառավարման նպատակներն են՝ պետական գույքի կառավարման (այդ թվում՝ մասնավորեցման, օտարման, լուծարման, օգտագործման, սպասարկման) արդյունավետության շարունակական բարձրացումը, պետական գույքի մասնավորեցման, օտարման և օգտագործման տրամադրման և ծառայությունների մատուցման շնորհիվ ՀՀ պետական և համայնքային բյուջեների եկամուտների ավելացումը և գույքի հանրային օգտակարության բարձրացումը, պետական գույքի պարբերական գույքագրումը և ամբողջական հաշվառման իրականացումը, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման միասնական համակարգի ձևավորումը և այլն: