Այսօր ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի «Կառավարում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները դասախոս Ղարիբ Հարությունյանի նախաձեռնությամբ գործնական բաց դաս ունեցան ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեում:
Այցի ընթացքում Կոմիտեի նախագահի տեղակալներն ու վարչության պետերը ներկայացրեցին Կոմիտեի գործունեությունն ու ոլորտի տեսլականը: Դասն ու հյուրընկալությունը չսահմանափակվեց միայն բանավոր տեղեկատվությամբ: Ուսանողները հնարավորություն ունեցան շրջել բոլոր վարչություններով և բաժիններով, գործնականում ծանոթանալ դրանց գործունեությանը, աշխատանքի բնույթին ու ծավալին: