Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Պետական գույքի օտարումից, մասնավորեցումից և վարձակալությունից ստացված միջոցներ

02/12/2019 Նորություններ

24.10.2019թ.-25.11.2019թ. ընկած ժամանակահատվածում պետական գույքի օտարումից մուտքերը կազմել են 15 071.2 հազ. դրամ, որից 13 181.8 հազ. դրամը մուտքագրվել է ՀՀ պետական բյուջե: 2019թ-ի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում պետական գույքի օտարումից մուտքերը ՀՀ պետական բյուջե կազմել են 109 951.1 հազ. դրամ:

Պետական գույքի մասնավորեցումից հաշվետու ժամանակաշրջանում հավաքագրվել է 5 213.6 հազ. դրամ, որն ամբողջությամբ մուտքագրվել է ՀՀ պետական բյուջե: 2019թ-ի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում պետական գույքի մասնավորեցումից մուտքերը ՀՀ պետական բյուջե կազմել են 53 361.2 հազ. դրամ։

Պետական սեփականություն համարվող հողերի օտարումից հաշվետու ժամանակաշրջանում հավաքագրվել և ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 46 942.9 հազ. դրամ: 2019թ-ի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում պետական սեփականություն համարվող հողերի օտարումից մուտքերը ՀՀ պետական բյուջե կազմել են 143 129.4 հազ. դրամ։

Պետական գույքի վարձակալությունից հաշվետու ժամանակաշրջանում հավաքագրվել և ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել է 30 903.5 հազ. դրամ: 2019թ-ի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում պետական գույքի վարձակալությունից մուտքերը ՀՀ պետական բյուջե կազմել են 261 422.5 հազ. դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 26.2%-ով: