Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Պետական գույքի կառավարման ոլորտային հարցերը քննարկվել են ԱՄՀ ներկայացուցիչների հետ

10/12/2019 Նորություններ

Պետական  գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի Միջազգային Հիմնադրամի Պետական ներդրումների կառավարման գծով առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչների  հետ՝  Դոմինիկ Գուիլլամեի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում խմբի ղեկավարը ներկայացրել է առաքելության նպատակը, այն է՝ պետական ներդրումների կառավարման ինստիտուցիոնալ շրջանակի, պետական ներդրումների գծով բյուջետավորման կատարելագործումը և պետական ներդրումների առաջնահերթության սահմանումը։

Կոմիտեի ղեկավարը ներկայացրել է հանրային ներդրումների կառավարման գործընթացը, մասնավորապես՝ պետական մասնակցությամբ կազմակերպություններում ներդրումների պլանավորման և մոնիտորինգի գործընթացը, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության վերլուծության հիմնական ուղղություններն ու արդյունքները, նաև իրազեկել է հյուրերին Կոմիտեում իրականացված արդիականացման՝ պետական  գույքի կառավարման ոլորտում ներդրված էլեկտրոնային  աճուրդների և գույքի հաշվառման էլեկտրոնային շտեմարանների ծրագրերի մասին:

ԱՄՀ ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել  իրականացվող բարեփոխումների առթիվ, ցանկություն  հայտնելով հետագայում ևս շարունակել գործակցությունը  պետական  գույքի  կառավարման ոլորտում: