Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Հանդիպում-քննարկում Պետական գույքի կառավարման կոմիտեում

24/12/2019 Նորություններ

Այսօր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն ու  տեղակալ Վարդան Կոստանյանը  հանդիպում են ունեցել «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրեն Անի Ապրահամյանի, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ներսես Երիցյանի և «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Զոհրաբյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերությունների միջև  համագործակցության տարբերակները։ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենը ներկայացրել է ընկերության հետագա ծրագրերը՝ կապված ռադիոիզոտոպների արտադրություն ծավալելու, ինչպես նաև ռադիոիզոտոպային, ռադիոլոգիական և լաբորատոր ախտորոշման, ճառագայթային, ուռուցքաբանական ներհիվանդանոցային ու արտահիվանդանոցային վիրաբուժական և քիմիաթերապևտիկ բուժման ծառայություններ մատուցելու հետ։ Անի Ապրահամյանը համագործակցության առաջարկ է ներկայացրել՝  ռադիոիզոտոպների արտադրության և գիտաբժշկական հետազոտությունների անցկացման ուղղությամբ։ Քննարկումների արդյունքում որոշվել է մշակել համագործակցության պայմանագրի նախնական տարբերակը։

Նարեկ Բաբայանը շնորհակալություն է հայտնել հյուրերին արդյունավետ ու բովանդակալի հանդիպման համար և պատրաստակամություն հայտնել օժանդակելու կողմերին հետագա սահուն համագործակցության հարցում։