Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Հանդիպում պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում

25/12/2019 Նորություններ

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Պետական գույքի կառավարման կոմիտեում կազմակերպվել էր աշխատանքային հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Երևանի քաղաքի կենտրոն վարչական շրջանի, ՊՈԱԿ-ների և Հայաստանի բջջային կապի 3 խոշոր օպերատորների ներկայացուցիչները։ Օրակարգում էր Երևան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձաններ հանդիսացող՝ Թումանյան 54 հասցեում գտնվող «Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» և Արամի 1 հասցեում գտնվող «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ների զբաղեցրած շենքերի տանիքներին ու ձեղնահարկերում տեղակայված կապի սարքավորումները տեղափոխելու կամ դրանք տեղում հնարավորինս քողարկելու հարցերը։ Համատեղ քննարկումների արդյունքում բարձրացված հարցերի վերաբերյալ եղան առաջարկներ, որոնք լրացուցիչ մասնագիտական ուսումնասիրման կարիք ունեն։

Միաժամանակ, շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին օժանդակելու օպերատորներին՝ համապատասխան գործընթացը սահուն կազմակերպելու, բջջային կապի օպերատորների կողմից բնակչությանը մատակարարվող կապի ծառայության որակը բարելավելու ուղղությամբ։