Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Հանդիպում ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

26/12/2019 Նորություններ

Դեկտեմբերի 26-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։  Հանդիպմանը մասնակցել են Կոմիտեի նախագահի տեղակալներ Վարդան Կոստանյանը և Սերգո Աթանեսյանը։

Ողջունելով դեսպանին՝  Կոմիտեի նախագահը կարևորել է համագործակցությունը բարեկամ երկրների միջև։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտային համագործացությանը վերաբերող հարցեր։

Անդրադառնալով տարբեր ոլորտներում հայ-ռուսական փոխգործակցությանը՝ Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ բոլոր բնագավառներում նկատելի է առաջընթաց, բայց էլ ավելի մեծ պոտենցիալ կա դրանք նոր մակարդակի բարձրացնելու համար։

Ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց արդյունավետ հանդիպման համար և հավաստել են համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։