Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների  կառավարումը 2019 թվականին

15/01/2020 Նորություններ

2019 թվականի ընթացքում  պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների  կառավարման մասով կատարվել են հետևյալ աշխատանքները։

ՀՀ կառավարության 29.11.2018թ. N 1377-Ա որոշմամբ «Ընդերքաբան» ԲԲԸ-ի բաժնետոմսերը մասնավորեցվել են: Բաժնետոմսերը հանձնվել են գնորդին:

ՀՀ կառավարության 21.06.2007թ-ի N 714-Ն որոշմամբ «Նեյտրոն ԳԱՄ» և «Բագավան» ՓԲԸ-ների 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը 14.10.2019թ. հանձնման-ընդունման ակտով փոխանցել է «Մոսսթոն էնջինիրինգ» ընկերությանը, որից հետո գնորդի արժեթղթերի ակտիվ հաշվին է փոխանցվել նաև մասնավորեցված ընկերությունների բաժնետոմսերը:

Մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում «Ավտոմատիկա», «Նևրոզների կլինիկա» ՓԲԸ-ի, «Միջուկային և ռադիացիոն անվտանգության ԳՏԿ» ՓԲԸ-ի, «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ԳՏԿ» ՓԲԸ-ի, «Կուրորտաբանության և ֆիզիկական  բժշկության ԳՀԻ», «Ընդերքաբանի Աղբյուրակի տեղամաս», «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ների, «Երևանի ոսկերչական գործարան» և «Գյուկոնդ» ԲԲԸ-ների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ներկայացվել են գնահատման:

ՀՀ կառավարության 06.02.2019թ. N 108-Ա որոշմամբ «Էներգաիմպեքս»  ՓԲԸ-ի 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները փոխանցվել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը: Իրականցվել է բաժնետոմսերի հանձնում-ընդունում:

ՀՀ կառավարության 22.08.2019թ. N 1064-Ա որոշմամբ «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի և «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ի 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները փոխանցվել են ՀՀ առողջապահության նախարարությանը։  Իրականցվել է բաժնետոմսերի հանձնում-ընդունում:

«Հայփոստ» ՓԲԸ-ն հանվել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերից, ընկերության 100% պետական հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները փոխանցվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։  Իրականցվել է բաժնետոմսերի հանձնում-ընդունում։

«Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ն հանվել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերից։

ՀՀ կառավարությունը 07.11.2019թ. ընդունել է թիվ 1533-Ա որոշումը, համաձայն որի  «Տավուշի ուսուցիչների վերապատրաստման կենտրոն» ԴՓԲԸ-ի 100% պետական բաժնետոմսերը ներկայացվելու են աճուրդով մասնավորեցման։

Շրջանառության մեջ է դրվել «Նևրոզների կլինիկա» ՓԲԸ-ի բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

ՀՀ կառավարության 03.03.2011թ. N 202-Ն որոշման համաձայն Կոմիտեի տնօրինության 50% և ավելի պետական մասնակցությամբ ընկերությունների 2018թ-ի տնտեսական գործունեության արդյունքում ստացված զուտ շահույթի բաշխման և տարեկան շահութաբաժիների 2019թ-ին ՀՀ պետական բյուջե վճարելու մասին կայացած տարեկան ժողովների արձանագրությունների քաղվածքները սահմանված ձևաչափով ներկայացվել են ՀՀ ֆինանսների նախարարություն:

Հաշվետու ժամանակահատվածում հրավիրվել են 60 արտահերթ և տարեկան ժողովներ, տնօրենների խորհրդի 5 նիստ:

2018թ. տարեկան գործունեության արդյունքներով Կոմիտեի ենթակայության շահույթով աշխատած ընկերությունները ՀՀ պետական բյուջե են փոխանցել 382.3 հազ.դրամ շահութաբաժնի գումար: