Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Կազմակերպությունների լուծարման գործընթացի կազմակերպումը 2019 թվականին

16/01/2020 Նորություններ

2019թ. ընթացքում ՀՀ կառավարության կողմից ընդունվել է 12 կազմակերպության լուծարման մասին որոշում։ Ստեղծվել են 10 կազմակերպության լուծարման հանձնաժողովներ, 3 ընկերության լուծարման գործընթացն ավարտվել է, 2 կազմակերպություն ճանաչվել է սնանկ։

01.01.2020թ. դրությամբ լուծարման գործընթացում է գտնվում 15 կազմակերպություն:

Հաշվետու ժամանակահատվածում լուծարվող կազմակերպություններում մարվել է շուրջ 288909.0 հազ.դրամ կրեդիտորական պարտք,  որից՝ ՀՀ պետական բյուջե` 197843.0 հազ.դրամ, համայնքային բյուջե՝ 20972.0 հազ.դրամ, աշխատավարձի գծով` 55351.0 հազ.դրամ և այլ կրեդիտորական պարտք 14743.0 հազ դրամ:

ՀՀ պետական բյուջեի թիվ 900005029039 «Լուծարվող պետական փակ բաժնետիրական ընկերությունների հաշվարկային հաշիվներում մնացած դրամական միջոցների հավաքագրում» եկամտային հաշվին փոխանցվել է 76247.0 հազ.դրամ։

«Արաքս» ՓԲԸ-ի ոչ պետական բաժնեմասի հայտնաբերված 95 սեփականատերերի համար որպես լուծարային արժեք հաշվարկվել է 11303.1 հազ. դրամ, որից 8685.0 հազ.դրամը փոխանցվել է նրանց հաշվեհամարներին, իսկ 2618.1 հազ. դրամը փոխանցվել է ՀՀ պետական բյուջե որպես եկամտային հարկ։ Չհայտնաբերված 78 սեփականատերերին հասանելիք լուծարային արժեքը՝ 7436.9 հազ.դրամ, փոխանցվել է ՀՀ կառավարության 10.10.2019թ. N 1402-Ա որոշման համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում Պետական գույքի կառավարման կոմիտեի անվամբ բացված ավանդային հաշվին։