2019 թվականի ընթացքում Կոմիտեի կողմից մշակվել և շրջանառության մեջ են դրվել պետական գույքի տնօրինման վերաբերյալ ՀՀ կառավարության 54 որոշման նախագիծ, որից 32-ն ընդունվել է ՀՀ կառավարության կողմից, 17-ը գտնվում է շրջանառության մեջ, 4-ը ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը, 1-ը հանվել է շրջանառությունից։
Պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի վարձակալության տրամադրման նպատակով կայացած աճուրդների արդյունքում 139 կազմակերպությունների հետ կկնքվեն վարձակալության պայմանագրեր, ներկայացված 115 հայտերի համաձայն նախկին վարձակալների հետ կնքվել են համապատասխան պայմանագրեր:
Հաշվետու ժամանակահատվածում մշակվել և Կոմիտեի նախագահի կողմից հաստատվել է ոչ բնակելի տարածքի վարձակալության տրամադրման վերաբերյալ 2 հրաման:
Պետական գույքի վարձակալության տրամադրման ոլորտում 4096.41 քառ. մետր ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածք է տրամադրվել վարձակալության 44 վարձակալի, որի արդյունքում ՀՀ պետական բյուջե փաստացի կմուտքագրվի 5579.2 հազ.դրամ ամսական վարձավճար:
2019 թվականի ընթացքում 580 անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են պետական գրանցման, ուղղման և հասցեի գրանցման աշխատանքներ:
Հաշվետու ժամանակահատվածում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով պահանջվող շենք-շինությունների հատակագծերի կազմման նպատակով պատվիրել են 35 միավոր հողամասերի և 36 միավոր շինությունների չափագրման, 6 միավոր սեյսմիկ եզրակացության աշխատանքներ։
2019 թվականի ընթացքում Կոմիտեում ստեղծված գույքի հանձնման-ընդունման հանձնաժողովի կողմից Կոմիտեի հաշվեկշիռ է ընդունվել 4461 գույքային միավոր, որից 230-ը հանդիսանում է անշարժ գույք, 3722-ը՝ շարժական գույք, 437-ը՝ լուծարումից մնացած գույք, 68-ը՝ տրանսպորտային միջոց, 4-ը՝ հողամաս։