Հաշվետու ժամանակահատվածում.
Պետական գույքի օտարումից ստացված միջոցները կազմել են 141078.4 հազ.դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 121633.0 հազ.դրամ (այդ թվում Կոմիտեի արտաբյուջե՝ 21356.5 հազ.դրամ), համապատասխան համայնքային բյուջե՝ 19445.4 հազ.դրամ:
Պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 56887.4 հազ.դրամ, որից՝ ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 55481.2 հազ.դրամ, իսկ համապատասխան համայնքային բյուջե՝ 1406.2 հազ.դրամ:
Պետական գույքի վարձակալությունից փաստացի ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 302110.5 հազ.դրամ:
ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման պայմանագրերից փաստացի մուտքագրվել է 231452.0 հազ.դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 66732.0 հազ.դրամ, իսկ համապատասխան ՊՈԱԿ-ների բյուջեներ՝ 164720.0 հազ.դրամ:
Պետական սեփականություն համարվող հողերի կադաստրային արժեքի վճարումից մուտքերը կազմել են 183445.5 հազ.դրամ:
Ամփոփում. վերը նշված հոդվածներով ստացված դրամական միջոցները կազմել են 914973.7 հազ.դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 729402.2 հազ.դրամ (այդ թվում Կոմիտեի արտաբյուջե է փոխանցվել 21356.5 հազ.դրամ, իսկ այլ կառավարչական հիմնարկների արտաբյուջեներ՝ 17780.3 հազ.դրամ), համայնքային բյուջեներ է փոխանցվել 20851.6 հազ.դրամ, ՊՈԱԿ-ների բյուջեներ՝ 164720.0 հազ.դրամ: