2019 թվականի ընթացքում մշակվել և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով շրջանառության մեջ են դրվել պետական անշարժ և շարժական գույքի օտարման մասին ՀՀ կառավարության որոշման 9 նախագիծ, որից 5-ն ընդունվել է ՀՀ կառավարության կողմից, 4-ը գտնվում է շրջանառության մեջ։ Նշված նախագծերով օտարման է ներկայացվել 14 անվանում անշարժ գույք և 1 միավոր շաժական գույք /ըստ օտարման ձևի՝ 2-ն ուղղակի վաճառք, 11-ը աճուրդ, 2-ը՝ մրցույթ/:
Կոմիտեի նախագահի կողմից հաստատված 5 հրամանի համաձայն հաշվետու ժամանակահատվածում աճուրդով օտարման է ներկայացվել 19 անվանում անշարժ գույք, որից 14-ը օտարվել է։ Մշակվել և Կոմիտեի նախագահի կողմից հաստատվել է շարժական գույքի աճուրդով օտարման վերաբերյալ 43 հրաման: Նշված հրամաններով օտարման է ներկայացվել 139 միավոր տրանսպորտային միջոց, 483 միավոր այլ շարժական գույք և պետական սեփականություն հանդիսացող շենքերի վերանորոգման արդյունքում առաջացած 19 անվանում պիտանի գույք:
2019 թվականի ընթացքում արդյունքները ամփոփված աճուրդներով «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից վաճառքի է ներկայացվել 736 լոտ, որից՝ 152-ը տրանսպորտային միջոց է, 556-ն այլ շարժական գույք է, 22-ն անշարժ գույք է, 5-ը լուծարման ընթացքում գտնվող ընկերությունների գույք է, 1-ը մասնավորեցման ենթակա գույք է: Վաճառքի ներկայացված լոտերից վաճառվել է 286 լոտ, այդ թվում՝ 131-ը տրանսպորտային միջոց է, 138-ն այլ շարժական գույք, 14-ն անշարժ գույք է, 2-ը լուծարման ընթացքում գտնվող ընկերությունների գույք է, 1-ը մասնավորեցման ենթակա գույք:
Արդյունքում՝ 2019 թվականի ընթացքում մասնավորեցվող և օտարվող գույքի աճուրդների վաճառքից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 217686 հազ.դրամ, իսկ լուծարվող ընկերությունների պարտավորությունների մարմանն ուղղված ընկերությունների հաշվեկշռում գտնվող գույքի աճուրդներից ֆինանսական մուտքերը կազմել են 200859 հազ. դրամ:
Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպվել է ՀՀ պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված), այդ թվում՝ նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի վարձակալության տրամադրման թվով 325 աճուրդ, վաճառքի է ներկայացվել 276 լոտ, որից վաճառվել է 189-ը:
2019 թվականի ընթացքում «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվել է 476 լոտ, որից՝ 94-ը տրանսպորտային միջոց է, 382-ն այլ շարժական գույք։ Վաճառքի ներկայացված լոտերից վաճառվել է 342 լոտ, որից 66-ը տրանսպորտային միջոց է, 276-ն այլ շարժական գույք։
Արդյունքում՝ պայմանագրային հիմունքներով կազմակերպված աճուրդներից շուրջ 54362 հազ.դրամ փոխանցվել է պետական և պետական մասնակցությամբ ընկերություններին և կազմակերպություններին:
2019 թվականի ընթացքում Կոմիտեն կնքել է 294 պայմանագիր, որից 1-ը մասնավորեցման է (աճուրդի ձևով), 10-ը պետական գույքի օտարման, 154-ն ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման, 44-ն ոչ բնակելի տարածքի վարձակալության, 32-ը բնակելի տարածքի նվիրատվության, 5-ն ոչ բնակելի տարածքի նվիրատվության, 6-ն ոչ բնակելի տարածքի նվիրաբերության, 26-ը ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման, 1-ը անշարժ գույքի փոխանակության, 2-ը շարժական գույքի անհատույց օգտագործման, 11-ը բնակելի տարածքի անհատույց նվիրատվության, 2-ը պետական գույքի սեփականության իրավունքով անհատույց օտարման:
Հաշվետու ժամանակահատվածում Կոմիտեն կնքել է նաև 40 համաձայնագիր, որից 25-ն ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրում փոփոխություն կատարելու մասին է, 6-ը ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրում փոփոխություն կատարելու մասին, 2-ը ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու մասին, 1-ը՝ մասնավորեցման պայմանագիրը լուծելու մասին, 1-ը օտարման պայմանագրում փոփոխություն կատարելու մասին, 1-ը նվիրատվության պայմանագիրը լուծելու մասին, 4-ը ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը լուծելու մասին:
Հաշվետու ժամանակահատվածում կատարվել են 7851 միավոր գույքի գնահատման աշխատանքներ, որից՝ ՀՀ պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի ցանկերում ընդգրկված 9 ընկերության, օտարման նպատակով ներկայացված 52 միավոր անշարժ գույքի, Կոմիտեի հաշվեկշիռ ներառվող 75 միավոր անշարժ գույք, 3257 միավոր շարժական գույք, 235 միավոր տրանսպորտային միջոց, 16-ը՝ Կոմիտեին տեղեկատվություն տրամադրելու նպատակով, 3700 միավոր հիմնական միջոց: Պայմանագրային հիմունքներով կատարվել են 507 միավոր գույքի գնահատման աշխատանքներ, որից 17-ը անշարժ գույք է, 26-ը տրանսպորտային միջոց է, 464-ը՝ հիմնական միջոց։
Հաշվետու ժամանակահատվածում պահառության է ընդունվել 369 միավոր գույք, իսկ պահառությունից հանվել (օտարվել) է 178 միավոր գույք: