Վաճառվում է «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ-ին պատկանող ՎԱԶ 21120-110 մակնիշի 2004 թվականին թողարկված ավտոմեքենան։ Մեքենայի փոխանցման տուփը ունի վերանորոգման կարիք, մարտկոցը լիցքաթափված է, առկա են թեթև քերծվածքներ, վազքը՝ 252 000 կմ: Ընդհանուր տեխնիկական վիճակը գնահատված է բավարար:
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, մասնակցության նախավճարը 12 160 ՀՀ դրամ է, մեկնարկային գինը՝ 243 200 ՀՀ դրամ։
Աճուրդը կկայանա 2020թ. փետրվարի 19-ին, ժամը՝ 10:00-ին, Պետական գույքի կառավարման կոմիտեում /հասցե` ք.Երևան, Տիգրան Մեծի 4/:
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ք.Երևան, Զ.Անդրանիկի 5/9 հասցեում, զանգահարելով Հ.Զաքարյանին (098) 767-012 հեռախոսահամարով։
Լրացուցիչ տեղեկավության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/movesale ։