Վարձակալությամբ է տրամադրվում Երևան քաղաքի Պ.Սևակի 1 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ «Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի կիսանկուղային հարկից 102.6 ք.մ ընդհանուր մակերեսով տարածք՝ գիտական ծրագրերի իրականացման նպատակով, մեկ տարի ժամկետով: Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 102 600 դրամ է, մասնակցության վճարը՝ 8 000 դրամ։ Աճուրդը տեղի կունենա 2020թ. փետրվարի 24-ին ժամը 11:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Լրացուցիչ տեղեկավության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/reallease