Վաճառվում է ՀՀ վիճակագրական կոմիտեին ամրացված գրասենյակային գույքը՝ բազկաթոռներ, բազմոցներ, գրապահարաններ, պահարաններ, սեղաններ, աթոռներ։ Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, մասնակցության պայմաններն ու գույքի մեկնարկային գները ներկայացված են հայտարարության տեքստում։ Աճուրդը կկայանա 2020 թ. փետրվարի 26-ին, ժամը՝ 11։00-ին, Պետական գույքի կառավարման կոմիտեում /հասցե՝ ք.Երևան, Տիգրան Մեծի 4/։ Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ՝ ք. Երևան, Կառավարական 3-րդ տուն, Վիճակագրական կոմիտեի շենքի 6-րդ հարկի տարածքում, զանգահարելով 011-52-22-53 և 011-52-38-89 հեռախոսահամարներով։
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/other ։