Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Քուվեյթական «Ալշայա» խումբը հետաքրքրված է Հայաստանում ներդրումների հնարավորություններով

10/02/2020 Նորություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը այսօր հանդիպել է Քուվեյթական «Ալշայա» խմբի հյուրընկալության ոլորտի նախագահ Ջեյմս Թենանի հետ։

«Ալշայա» խումբը մի քանի միլիարդ ԱՄՆ դոլար կարողությամբ հոլդինգ է հետաքրքրությունների լայն շրջանակով, որը ներառում է 90-ից ավելի բրենդների օպերատորներ, շինարարություն, ռեստորանային ու հյուրանոցային բիզնեսներ։ Այն գործունեություն է ծավալում ողջ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, Ռուսաստանում, Թուրքիայում, Եվրոպայում և այս պահին ուսումնասիրում է Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները։

Կոմիտեի նախագահը ողջունեց նման հանրահայտ ընկերության Հայաստանում ներդրումներ կատարելու հետաքրքրվածությունը, ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները և օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ միջավայր ստեղծելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Հյուրին ներկայացվեցին պետական սեփականություն հանդիսացող և հյուրանոցային բիզնես ծավալելու համար հարմար  մի քանի տարբերակներ։

Ջեյմս Թենանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար և խնդրեց ներկայացված անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել էլեկտրոնային եղանակով՝ այն ընկերության մասնագետների հետ քննարկելու և համապատասխան առաջարկ ներկայացնելու նպատակով։

Նարեկ Բաբայանը նույնպես շնորհակալություն հայտնեց հյուրին և հույս հայտնեց, որ համատեղ քննարկումների ու հետագա փոխգործելիության արդյունքում ի հայտ կգան փոխշահավետ տարբերակներ՝ հնարավոր ներդրումային ծրագրեր իրականացնելու համար։