Վաճառվում են ԳԱԶ-31105-120 (2004թ., մեկնարկային գինը՝ 592 000 դրամ, գույնը՝ ադրիա, ընդհանուր վիճակը՝ միջին, անվադողերը, անվահեծերը, անվահենքերը, շարժիչը, փոխանցման տուփը գտնվում են միջին վիճակում, ընթացային համակարգի սարքերը և հանգույցները ունեն վերանորոգման կարիք, վազքը՝ մոտ 360000 կմ) և ՇԵՎՐՈԼԵ ՆԻՎԱ 2123 GLS (2008թ., մեկնարկային գինը՝ 1 200 000 դրամ, գույնը՝ արծաթափայլ մետալիկ, ընդհանուր վիճակը՝ միջին, անվադողերը, անվահեծերը, անվահենքերը, շարժիչը, փոխանցման տուփը գտնվում են միջին վիճակում, ընթացային համակարգի սարքերը և հանգույցները ունեն վերանորոգման կարիք, վազքը՝ մոտ 265000 կմ) ավտոմեքենաներ։ Աճուրդը կկայանա 2020 թ. մարտի 2-ին, ժամը՝ 11։00-ին, Պետական գույքի կառավարման կոմիտեում /հասցե՝ ք.Երևան, Տիգրան Մեծի 4/։
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ՝ ք. Երևան, օդանավակայան «Զվարթնոց»-2 հասցեում, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:00-18:00-ը, զանգահարելով (060) 373-360 հեռախոսահամարով:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/movesale ։