Վաճառվում է «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող գույքը՝ բազմոց, պահարան, սեղան, աթոռ, հեռուստացույց և այլն։ Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, մասնակցության պայմաններն ու գույքի մեկնարկային գները ներկայացված են հայտարարության տեքստում։ Աճուրդը կկայանա 2020 թ. մարտի 2-ին, ժամը՝ 10։30-ին, Պետական գույքի կառավարման կոմիտեում /հասցե՝ ք.Երևան, Տիգրան Մեծի 4/։
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ք.Երևան, Դավիթ Անհաղթ 10, 7-րդ մասնաշենք հասցեով՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:00-18:00-ը, զանգահարելով Վ.Մխիթարյանին (010) 241-640 հեռախոսահամարով:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/other ։