Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում են ՎԱԶ 2106 և ԿԻԱ ՕՊՏԻՄԱ մակնիշի ավտոմեքենաներ

14/02/2020 Նորություններ

Վաճառվում են ՀՀ Կոտայքի մարզպետարանին ամրացված ՎԱԶ 2106 (2004թ., մեկնարկային գինը՝ 128 000 դրամ, գույնը՝ սպիտակ, վիճակը՝ շարժիչը, փոխանցման տուփը և թափքը ենթակա են վերանորոգման) և ԿԻԱ ՕՊՏԻՄԱ (2007թ., մեկնարկային գինը՝ 960 000 դրամ, գույնը՝ սև, վիճակը՝ շարժիչը և կամրջակը ենթակա են վերանորոգման) մակնիշի ավտոմեքենաները։ Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, մասնակցության պայմաններին կարող եք ծանոթանալ հրապարակային ծանուցման տեքստում։ Աճուրդը կկայանա 2020 թ. մարտի 5-ին, ժամը՝ 10։00-ին, Պետական գույքի կառավարման կոմիտեում /հասցե՝ ք.Երևան, Տիգրան Մեծի 4/։

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ՝ ք.Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փող. 79 հասցեում, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-18:00-ը, զանգահարելով (010) 52-88-35 և (043) 06-07-09 հեռախոսահամարներով:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/movesale ։