Վաճառվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեին ամրացված գրասենյակային գույքը՝ համակարգիչներ, լազերային տպիչներ, անխափան սնուցման սարքեր, պատճենահանող սարքեր, սկաներներ, թվային ֆոտոխցիկներ, երկաթյա պահարաններ և այլն։ Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, մասնակցության պայմաններն ու գույքի մեկնարկային գները ներկայացված են հայտարարության տեքստում։ Աճուրդը կկայանա 2020 թ. մարտի 9-ին, ժամը՝ 12։30-ին, Պետական գույքի կառավարման կոմիտեում /հասցե՝ ք.Երևան, Տիգրան Մեծի 4/։
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ՝ ք. Երևան թիվ 3 կառավարական տուն հասցեում գտնվող շենքի տարածքում, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 11:00-18:00-ը, զանգահարելով 011-62-18-00 հեռախոսահամարով:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/other։